Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը 2014-ի փետրվարի 1-ի տվյալներով հունվարի համեմատ նվազել է շուրջ 70 հազար հոգով՝ կազմելով շուրջ 590 հազար մարդ։ Սա կապված է Թուրքիայի զինուժի պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 15 ամսից 12 ամիս դարձնելու հետ։
Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 344 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Սպաների ընդհանուր թիվը 39.329 է, որից 32.845-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.877-ը՝ ժանդարմերիայում, 607-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Կրտսեր սպայական կազմը 96.586 մարդ է, որից 71.523-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23.661-ը՝ ժանդարմերիայում, 1.402-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:
Պայմանագրային ժանդարմների թիվը 23.614 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 2.412:
Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 48.308 մարդ է, որից 38.380-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9.234-ը՝ ժանդարմերիայում, 694-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Շարքային կազմի ընդհանուր թիվը 325.801 մարդ է որից 229.902-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 94.568-ը՝ ժանդարմերիայում, 1.331-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.935 է, որից 48.473-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.560-ը՝ ժանդարմերիայում, 902-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 589.329 մարդ է, որից զինծառայողները 535.935-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.935-ը:
Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 39 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 39 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 40 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 67 տոկոսը։