Թուրքական ռազմանավը Կիպրոսի ափերին սպառնացել է նորվեգական նավին

Թուրքական ռազմանավերը կրկին լարված իրավիճակ են ստեղծում Կիպրոսի ափերին։ Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի TCG GİRESUN (F-491) ֆրեգատը փետրվարի 1-ին  խանգարել է նորվեգական Պրինցես հետազոտական նավի աշխատանքներին, որը Կիպրոսի ափերին ուսումնասիրություններ էր կատարում։ Թուրքական ռազմանավը նորվեգական նավից պահանջել է լքել «թուրքական ջրային տարածքը», ինչից հետո այն ստիպված է եղել հեռանալ այդ հատվածից։

TCG GİRESUN (F-491). Թուրքիայի ՌԾՈւ

TCG GİRESUN (F-491). Թուրքիայի ՌԾՈւ

Նշենք, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվանումը, իսկ ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Վերջին շրջանում Կիպրոսի ափերին հաճախ է լարվածություն ստեղծվում, քանի որ կղզու առափնյա ջրային տարածքներում հայտնաբերվել են գազի պաշարներ, որն էլ Նիկոսիան ցանկանում է ինքնուրույն շահագործել, սակայն թուրքական կողմը դիմադրում է։ Թուրքերը չեն խուսափում սպառնալ ռազմանավերով ու կործանիչներով, ինչպես նաև փորձում են իրենք արդյունահանեն վառելիքը։

Նշենք, որ դեռևս 2010 թվականին Կիպրոսն ու Իսրայելը պայմանագիր էին կնքել, որով էլ նախատեսվում էր համատեղ արդյունահանել Միջերկրական ծովի այդ հատվածում հայտնաբերված գազի պաշարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *