Իրանի ռազմանավերը վերադարձել են Սոմալիի ափերից

Իրանի ռազմածովային ուժերի 28-րդ նավատորմիղը վերադարձել է 76-օրյա նավարկությունից, որի ընթացքում Սոմալիի ափերի մոտ ապահովել է առևտրային նավերի անվտանգությունը։ Ի թիվս այլ նավերի, նավատորմիղի կազմում եղել են նաև Ալբորզ ականակիր նավը, Յոնես ծանր սուզանավը և տախտակամածային ուղղաթիռ։ Այս մասին հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։

Ականակիր նավեր. Իրանի ՌԾՈւ

Ականակիր նավեր. Իրանի ՌԾՈւ

Ինչպես հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության (Իրան) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Հաբիբոլլահ Սայյարին, նավատորմիղն իրականացրել է պարեկություն Կարմիր ծովի և Ադենի նեղուցի շրջանում՝ ապահովելով իրանական և միջազգային ավելի քան 500 առևտրային նավերի և տանկերների անվտանգությունը։ Կոնտրծովակալ Սայյարին տեղեկացրել է նաև նավատորմիղի հետ մղած մի քանի ծովահենական հարձակումների մասին։

Նշենք, որ 2008-ից ի վեր Իրանն ընդլայնում է իր ներկայությունը միջազգային ջրերում՝ ծովային հաղորդակցության անվտանգությունն ապահովելու համար։ Այս ընթացքում երկրի ռազմածովային ուժերը մասնակցել են ծովահենների դեմ ուղղված ռազմական մի քանի առաքելությունների՝ Սոմալիի առափնյա շրջաններում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած մի քանի բանաձևերի համաձայն` օտարերկրյա պետությունները կարող են ուղարեկել իրենց ռազմանավերը Ադենի նեղուց՝ Սոմալիի առափնյա շրջան, իրենց առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *