Ֆրանսիան հատուկ գործողություն է սկսում Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիական զորքերը սկսել են Սիբութ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունը։ Ցամաքային զորքերը գքաղաքից հինգ կմ հեռավորություն վրա են, գործողությանն ընդգրկված են նաև ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Այս մասին հաղորդում է Agence Frnace-Presse գործակալությունը։

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Սիբութ քաղաքը զինյալները գրավել էին հունվարի 30-ին, ինչից հետո տեղացի բնակիչների շրջանում խուճապին հաջորդեց քաղաքի լքումը։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են բնակիչները, Սելեկա խմբավորման զինյալներով լեցուն շուրջ 50 բեռնատար մեքենա ներխուժել է քաղաք, իսկ պահպանությունն իրականացնող Աֆրիկյան միության զորքերը չեն խոչընդոտել՝ խուսափելով բախումներից։

Ներկայումս Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առկա է Աֆրիկյան միության 5 300 հոգանոց և ֆրանսիական 1 600 հոգանոց զորախումբ։

Հիշեցնենք, իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ընդունել 2013-ի մարտ ամսից, երբ մուսուլմանական «Սելեկա» զինված խմբավորման դրդմամբ գահընկեց արվեց երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն։ Կենտրոնական իշխանության բացակայության հետևանքով զինված բախումներ սկիզբ առան երկրի մուսուլման և քրիստոնյա համայնքների միջև:

Չնայած ֆրանսիական և աֆրիկյան զորախմբերի հետևողական ճնշմանը, Սելեկա խմբավորման զինյալներն անընդմեջ ընդվզում են՝ պահպանելով լարվածությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։ Զինված հարձակումներն իրենց գագաթնակետին հասան 2013-ի դեկտեմբերի 17-ին, երբ զինյալները հարձակվեցին նախագահի նստավայրի վրա։ Հարձակումը, սակայն, հետ մղվեց ֆրանսիական զորքերի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *