Ռազմաշաբաթ. Վրաստան. հունվարի 27-31

Աֆղանստանից վերադարձել է Բաթումի գումարտակը։ Վրաստանում զրահամեքենայի հիման վրա ստեղծվել է կապի մեքենա։ Վրաստանն ու Իսրայելը խորացնելու են ռազմական համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Ստորագրվել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության 2014-ի ծրագիրը։ ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը գնահատել է Վրաստանի ՊՆ-ի բարեփոխումները։

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

” Հունվարի 26-ին Աֆղանստանից Վրաստան է վերադարձել Բաթումյան առանձին թեթև հետևակային գումարտակի վերջին հոսքը։ Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում վերադարձող 80 զինծառայողներին դիմավորել են պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։

” Վրաստանի Ռազմական ոստիկանության դեպարտամենտում իրականացվում են ստուգումներ՝ թմրանյութերի օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում։ Առաջնային փուլում թմրանյութերի օգտագործման ստուգում են անցել ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն և բարձրաստիճան այլ անձիք։

Հունվարի 28-ին Վրաստանում կայացավ Դելտա պետական ռազմատեխնիկական կենտրոնի նոր արտադրանքի ցուցադրությունը։ Դիդգորի զրահամեքենայի հիման վրա ստեղծվել է կապի և ինտեգրված ցանցերի օպերատիվ-մարտավարական մեքենա։ Համաձայն լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների՝ մեքենան ստեղծվել է ամերիկյան Harris Corporation ընկերության հետ համատեղ։

” Վրաստանի և Իսրայելի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքային խմբի ստեղծման շուրջ, որը երկու երկրների միջև զարգացնելու է ռազմատեխնիկական համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիան՝ մեկնաբանելով Իսրայելի և Վրաստանի վարչապետերի ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրը։

” Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է կիսվել գերատեսչության գործունեության թափանցիկության իր փորձով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ 2013-ին Վրաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ։

” ISAF առաքելության գլխավոր սերժանտը Աֆղանստանում հանդիպել է Վրաստանի ԶՈւ 31-րդ գումարտակի «Շ» բրիգադի զինծառայողներին։ Հանդիպումը կայացել է Ջեյմս Բուքերի՝ Աֆղանստանի Հիլմենդ գավառի Լազերնիք ռազմաբազա կատարած այցի շրջանակներում։

” Վրաստանի զինված ուժերում անցկացվել է բռնցքամարտի 5-րդ առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, Ազգային պաշտպանական ակադեմիայի, հատուկ նշանակության զորքերի և զորքերի լոգիստիկ կառավարման հրամանատարության ներկայացուցիչները։

” Հունվարի 28-ից 29-ը Վրաստանի ՊՆ տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Հայաստնաւոմ։ Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև 2014-ի համագործակցության ծրագիրը, որն իր մեջ ներառում է փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության և ռեսուրսների կառավարման բնագավառներում։

” ՆԱՏՕ-ի Բարեխղճության զարգացում ծրագրի փորձագետների խումբը դրական է գնահատել Վրաստանի պաշտպանության նախարարության պլանավորած և իրականացրած բարեփոխումները։ Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում նախարարության գործունեության թափանցիկության ապահովման, կոռուպցոն ռիսկերի նվազեցման և նմանատիպ այլ խնդիրների լուծման ուղղությամբ արված քայլերին։

” Հունվարի 30-ին Վրաստանի վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները մեկնել են Մյունխեն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կազմակերպած անվտանգության կոնֆերանսին։ Նույն օրը ՊՆ Իրակլի Ալասանիան մասնակցել է երիտասարդ առաջնորդների 4-րդ համաժողովին, որի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ։

” Կրտսեր սպաների պատրաստման դպրոցում ճանապարհել են հերթական շրջանավարտներին, ովքեր ուսման ընթացքում անցել են հրետանային, ռազմաինժեներական և կապի դասընթացներ։ Վերապատրաստվող սպաները պատկանել են կրտսեր սպայական կազմին։ Մասնագիտական պատրաստությունից բացի, դասընթացների մասնակիցներն անցել են նաև կրակային և մարտավարական պատրաստություն։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *