Ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի հատվածում մարտի 15-ին տասնիննամյա Էլխան Թարլան օղլու Իսայևը հրազենային վնասվածք է ստացել։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ նա հոսպիտալում է, իսկ վիճակը՝ կայուն։

Ըստ նույն գործակալության տվյալների՝ մարտի 16-ին հայ-ղազախական շփման գծում ականի վրա պայթել է Ադրբեջանի Ազգային բանակի քսանամյա Անար Հուսեյնհուլու օղլու Մամեդովը։ Ծանր վիճակով նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *