Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին խորհրդակցություն է հրավիրել, որին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ մասնակցել է բանակի բարձրագույն հրամկազմը։
Քննարկվել են բանակաշինությանը, հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։