ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին (նստավայրը` ք. Մոսկվա)։
Տոնոյանը, Բելգիայի ռազմական կցորդ առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով, նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակներում։
Գեներալ Քուվելիերը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելու բելգիական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։