Ռազմաշաբաթ. Հայաստան. հունվարի 26-փետրվարի 1

Հակառակորդի դիպուկահարի կրակից զինծառայող է զոհվել: ՀՀ ԶՈւ-ն դարձավ 22 տարեկան: Ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինծառայողները պարգևատրվել են «Գարեգին Նժդեհ» մեդալով

Վարդան Առաքելյանը՝ Հունվարի 28-ին

Վարդան Առաքելյանը՝ Հունվարի 28-ին

” Հունվարի 28-ին հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող, 1994-ին ծնված Կարեն Գալստյանը: Զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Բակո Սահակյանի հունվարի 30-ի հրամանագրում նշվում է, որ շարքային Գալստյանը պարգևատրվել է Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։

” Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դարձավ 22 տարեկան: Բանակի օրվա առթիվ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, ինչպես նաև բազմաթիվ այլ արժանիքների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Տոնական միջոցառումների շարքում Ռազմինֆոն ներկա է եղել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի տոնական միջոցառմանը: Մանրամասներն այստեղ:

” Հունվարի 27-ին զինված ուժերի կազմավորման 22-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումն արիաբար հետ մղած 11 զինծառայողների։ Մեդալներ ստացած զինծառայողներն են մայոր Մնացական Ավագյանը, դասակի հրամանատար, լեյտենանտ Արման Հովհաննիսյանը, շարքայիններ Սասուն Հակոբյանը, Դավիթ Իսրայելյանը, Մխիթար Վարդանյանը, Էդիկ Դադամյանը, Ռաֆայել Ավդալյանը, Հրայր Համբարյանը, Արսեն Հովհաննիսյանը, Արտակ Շիրվանյանը, Արթուր Օհանյանը:

Ուրախ տրամադրությունն ապահովված է

Ուրախ տրամադրությունն ապահովված է

” ՊՆ-ում հունվարի 24-ին ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական հիվանդությունների դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվեցին նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները:

” Հունվարի 28-ից Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկօրյա այցի ընթացքում ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014 թվականի ծրագիրը։ Ծրագիրը ներառում է համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում։

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/c_7NwctWgJo” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *