Բրիտանիայի օդուժը կհամալրվի 28 հատ Hawk 128/T2 ուսումնական ինքնաթիռներով

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կսկսի օդաչուներ պատրաստել ուսումնական մինչձայնային Hawk 128/T2 ինքնաթիռների վրա: Այս մասին հայտնում է  Flightglobal-ը: Առաջին ուսումնական խմբում կներառվեն թագավորական ՌՕՈՒ-ի չորս օդաչու, ովքեր ավելի վաղ վարժանքներ են անցել Short Tucano T1–ի վրա:

Նոր ինքնաթիռների վրա ուսուցումը կավարտվի 2013թ.-ին: Բացի չորս օդաչուներից՝ հաջորդ խմբում կընդգրկվեն Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի երկու զինծառայողներ:

Վարժանքներ կիրականացվեն նաև մարզասարքերի վրա: Այդ ինքնաթիռների վրա բրիտանացի օդաչուները սովորում են վարել նաև Tornado և Eurofighter Typhoon կործանիչներ: Հետագայում, Hawk 128/T2 -ի վրա օդաչուները կսկսեն սովորել F-35 Lightning II –ի ղեկավարմանը:

2006թ. ՄԲ-ի ՌՕՈՒ-ը պատվիրել են նմանատիպ 28 ինքնաթիռ, որոնք ունեն Rolls-Royce Adour 951 շարժիչ և կարող են զարգացնել ավելի քան 1000 կմ/ժ արագություն: Ինքնաթիռը կարող է սպառազինվել AIM-9L Sidewinder հրթիռներով: Մինչ օրս ՄԲ-ի ՌՕՈՒ-ի օդաչուները պատրաստություն էին անցնում Hawk T1, Short Tucano T1, Tutor T1, Vigilant T1 ինքնաթիռների վրա:

Նշենք, որ Hawk տեսակի ուսումնական ինքնաթիռները ՄԲ-ի ՌՕՈՒ-ում օգտագործվում են ավելի քան երեք տասնամյակ: Դրանց՝ ուսումնամարզական, ուսամնամարտական և մարտական փոփոխություններն ակտիվ շահագործվում են ու այս անգամ հնարավորություն կտան նաև սովորել ղեկավարել F-35 Lightning II–ը:

One response to “Բրիտանիայի օդուժը կհամալրվի 28 հատ Hawk 128/T2 ուսումնական ինքնաթիռներով

  1. Pingback: «Կապանում նախազորակոչային տարիքի տղաների մոտ առկա են ողնաշարի ծռումներ». բժիշկ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *