Կաշառակերության համար 9 ձերբակալություն՝ 2013-ին Ադրբեջանի ՊՆ համակարգում

Հունվարի 31-ին Ադրբեջանում գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարարության գեներալ-լեյտենանտ, զինդատախազ Խանլար Վելիևը ելույթ է ունեցել՝ փաստելով 2013-ին ՊՆ համակարգում կաշառակերության հոդվածով առնվազն 9 ձերբակալությունների մասին։

Վելիևի խոսքերով՝ 2013-ին քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախարարության 6 զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի դեմ։ Նրանց մեղադրում են պետական ունեցվածքի մեծ չափերի յուրացման համար։
Հայտնի է նաև, որ 2013-ի ընթացքում քրեական գործ է հարուցվել մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Գյոյչայի, Դաշքեսանի ու Սաաթլիի շրջանների զինկոմիսարիատների պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղադրում են զորակոչիկների ծնողներից վերցրած կաշառքի դիմաց նրանց որդիներին պարտադիր զինծառայությունից ազատելու կամ զինծառայությունը հետաձգելու համար։

Նկատենք, որ Զաքիր Հասանովը պաշտպանության նախարար է նշանակվել 2013-ի հոկտեմբերի 22-ին, քանի որ Վելիևի հայտարարություններում ստույգ ամսաթիվ նշված չէ, ուստի չի բացառվում՝ ձերբակալությունների մի մասը կամ բոլորն իրականացվել են Սաֆար Աբիևի օրոք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *