Վիետնամը հրաժարվում է Կալաշնիկովից՝ հօգուտ իսրայելական Galil-ի

Վիետնամի պաշտպանության նախարարությունը մտադիր է զինվորականների օգտագործած Կալաշնիկովի ինքնաձիգերը փոխարինել իսրայելական IWI Galil մոդելով։ Ընդ որում, իսրայելական Israel Weapon Industries ընկերությունը Վիետնամի տարածքում կառուցում է նման ինքնաձիգեր արտադրող գործարան։

Galil ինքնաձիգ, լուսանկարը՝ thefirearmblog.com

Galil ինքնաձիգ, լուսանկարը՝ thefirearmblog.com

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով վիետնամական հեռուստաընկերությանը, Galil ինքնաձիգերի գործարանի կառուցումն ընթանում է Israel Weapon Industries-ի հետ կնքած, 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում։ Նկատենք, որ պայմանագիրը կնքվել էր մի մրցույթի շրջանակներում, որին մասնակցում էին նաև Ռուսաստանը և Չինաստանը։

Չի հաղորդվում, թե ինչ փուլում է գործարանի շինարարությունը։ Կարելի է ենթադրել, որ փոխարինման ենթակա են լինելու AK-47 ինքնաձիգերը։

Հարկ է նշել նաև, որ Galil ընտանիքի ինքնաձիգերը ստեղծվել են հենց «Կալաշնիկովի» հիմքի վրա։ Այս ինքնաձիգերն արձակում են րոպեում 650 կրակոց, իսկ կրակի հեռահարությունը շուրջ 500 մ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *