Մյանման գնում է չինական զենիթահրթիռային համալիրներ

Չինական արտադրության ԿՍ-1Ա զենիթահրթիռային համալիրներ գնելու մասին պայմանագիրը Մյանման կնքել է դեռևս 2013-ի նոյեմբերին, սակայն դրա մասին նոր է հայտնի դառնում։

Պայմանագրով նախատեսված է, որ Չինաստանը Մյանմային զենիթահրթիռային համալիրների մեկ գունդ (4 մարտկոց) է տրամադրելու 2014-ի ընթացքում։ Պայմանագրի արժեքը կողմերը չեն հայտարարել։

Այս պայմանագրով չինական KS-1A (HQ-12А) համալիրները առաջին անգամ կվաճառվեն Չինաստանի սահմաններից դուրս։

KS-1A (HQ-12А) զենիթահրթիռային համալիրների նախագծման ամբողջ ընթացքը կատարվել է Չինաստանում։ Ենթադրվում է, որ այն արտադրության է դրվել 2007-ից։ Համալիրը զինված է «մակերևույթ-օդ» տեսակի պինդ վառելիքային հրթիռներով։ Համալիրի կրակի հեռավորությունը 7-ից 50 կիլոմետր է, թիրախները կարող է խոցել 0,5-ից 25 կիլոմետր բարձրությունների վրա։

Հրթիռի թռիչքի արագությունը 1200 մ/վ է, մեկնարկային զանգվածը՝ 900 կգ։ Մարտական մասն ունի 100 կգ զանգված ու խոցում է մինչև 50 մ հեռավորություն։ Կարող է խոցել մինչև 750 մ/վ արագությամբ շարժվող թիրախների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *