ԱՄՆ-ն փորձարկել է առանց վարորդների ավտոշարասյունը

ԱՄՆ բանակի Ավտոզրահատանկային տեխնիկայի հետազոտության և մշակման ինժեներական կենտրոնը փորձարկել է լրիվ ավտոմատացված (այսինքն՝ համակարգչից կառավարվող) ավտոշարասյան ընթացքը։ Ավտոշարասյունը բաղկացած է եղել տարբեր տեսակի մեքենաներից։

Այս մասին հայտնում է ամերիկյան Lockheed Martin ընկերության կայքը։

Փորձարկումներն արվել են Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում։

Ըստ կայքի՝ ավտոշարասյունը հաղթահարել է իր առջև դրված խնդիրներն ու հաջողությամբ ավարտել փորձարկումը։

Շարասյունն անցել է մի քանի խոչընդոտների միջոցով, ինչպիսիք են խաչմերուկների, ընթացիկ երթևեկության, վազանցի, հանդիպակած եկող մեքենաներին հաղթահարելու փորձերը։

Ըստ Lockheed Martin ընկերության նախագծի ղեկավար Դեյվիդ Սայմոնի՝ ավտոշարասյունը հաղթահարել է ճանապարհային բոլոր իրավիճակներում առաջադրված խոչընդոտները։

Նշենք, որ այս ավտոմատ կառավարման համակարգի մշակումն իրականացվում է ԱՄՆ բանակի և ծովային հետևակի հետաքրքրությունների շրջանակում։ Այս համակարգը հնարավոր է տեղադրել ԱՄՆ զինված ուժերի սպառազինության կազմում առկա բոլոր տիպի ավտոմեքենաների վրա։Աշխատում է GPS նավիգացիայով։

Տեղեկացնենք, որ դեռևս 2012 թվականի հոկտեմբերին ամերիկյան Lockheed Martin ընկերությունը 11 մլն ԱՄՆ դոլար էր ստացել այս համակարգը մշակելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *