Ավստրալիայի ՌԾՈՒ-ը հրաժարվել են բոլոր A109 ուղղաթիռներից

Ավստրալիայի ռազմածովային ուժերը սպառազինությունից հանել են բոլոր երեք բազմաթիրախ AgustaWestland A109E ուղղաթիռները, որոնք շահագործման էին ընդունվել 2007թ.-ին: Հայտնում է Flightglobal-ը: Այդ ուղղաթիռներից հրաժարումը պայմանավորված է դրանք նոր՝ Bell 429 ուղղաթիռներով փոխարինելով:

A109E ուղղաթիռները կվերադարձվեն մատակարար Raytheon Australia ընկերությանը: Ավստրալական A109E ուղղաթիռներն օգտագործվել են զինծառայողների տեղափոխման և բազմաթիրախ ուղղաթիռների օդաչուներ պատրաստելու համար:

5 տարվա գործունեության ընթացքում ուղղաթիռներն իրականացրել են վեց հազար ժամյա թռիչք, ուսուցում է անցել շուրջ 60 անձնակազմ:

Bell 429 ուղղաթիռների գնման՝ 26 մլն դոլար ընդհանուր արժեքով պայմանագիրը կնքվել է 2011թ. սեպտեմբերին: Առաջին ուղղաթիռը կտրամադրվի ընթացիկ տարում և կրկին կօգտագործվի նաև օդաչուների պատրաստման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *