Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի և Գերմանիայի դեսպաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Իտալիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջամպաոլո Կուտիլլոյին և Հայդրուն Թեմփլին։

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակացության ընդլայնման հնարավորությունը, փոխգործակցությունը ռազմական կրթության ոլորտում։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը հյուրընկալել էր Իտալիայի ՊՆ պատվիրակությանը՝Իտալիայի զինված ուժերի ԳՇ 3-րդ վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Էդուարդո Կոմպիանիի գլխավորությամբ: Հանդիպումն ավարտվել էր «2014-ին Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ երկկողմ համագործակցության ծրագրի» ստորագրմամբ:

Հավելենք նաև, որ Իտալիայի և Ադրբեջանի ՊՆ-ները ռազմական համագործակցության համաձայնագիր էին ստորագրել դեռևս 2012-ի նոյեմբերի 7-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *