Մեկ RQ-4 Global Hawk-ի շահագործումն արժի 29 մլն դոլար

Ամերիկյան Time ամսագրի բլոգը տեղեկացել է ռազմավարական հետախուզական անօդաչու՝ RQ-4 Global Hawk թռչող սարքերի շահագործման արժեքի մասին:  Պենտագոնի հաշվետվությանը հղում անելով՝ Վինսլոու Վիլերը գրում է, որ մեկ ԱԹՍ-ի շահագործման արժեքը հասնում է 29 մլն դոլարի: Միաժամանակ թռիչքի մեկ ժամի արժեքը կազմում է մոտ 31 հազար դոլար, իսկ ԱԹՍ-ների ամենամյա թռիչքային ծախսերը կարող են գերազանցել 16 մլն դոլարը:

Հաշվետվության համաձայն, մեկ ԱԹՍ-ի ընդհանուր արժեքը կազմում է 211 մլն դոլար: Ավելի վաղ Time -ի լրագրող Մարկ Թոմպսոնը գրել էր, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ը Աֆղանստանում կործանված Global Hawk-ը գնահատել էին 78,2 մլն դոլար: 2010թ. ԱՄՆ ՌՕՈւ-ի բյուջետային գնահատականների համաձայն մեկ ԱԹՍ-ի արտադրության արժեքը կազմում է մոտ 100 մլն դոլար:

2012թ. հունվարին հայտնվում էր, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ը որոշել են դադարեցնել RQ-4 Global Hawk -երի մշակման և սպառազինության ընդունման գործընթացը, իսկ ավելի վաղ արտադրված սարքերը որոշվել էր ուղարկել պահուստային ֆոնդ: Որոշման պատճառ էր դարձել ԱԹՍ-ների բարձր արժեքն ու թանկ սպասարկումը:

Միաժամանակ փետրվարին ՆԱՏՕ-ն հայտարարեց 3 մլրդ դոլարով 5 հատ RQ-4 Global Hawk –ի գնմանը մտադրության մասին, իսկ սարքերի շահագործման և սպասարկման 20 տարվա ծախսերը գնահատվել են 2,6 մլրդ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *