Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսաստանյան ռմբակոծիչների թռիչքի ժամանակ

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-15J և F-2 կործանիչներն օդ են բարձրացվել՝ ռուսաստանյան զինուժի Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներն ուղեկցելու համար։

Տու-95ՄՍ. Ռուսաստանի ՈՕՈւ

Տու-95ՄՍ. Ռուսաստանի ՈՕՈւ

Ռուսաստանյան և ճապոնական ինքնաթիռների թռիչքների ժամանակ միջադեպեր չեն եղել։ Տու-95ՄՍ-ների հեռանալուց հետո F-15J և F-2 կործանիչներն իջեցվել են։ ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Տու-95ՄՍ-ները չեն հատել որևէ երկրի օդային տարածք, թռիչքներ են կատարել միջազգային ջրերում։

Վերջին ամիսներին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաճախ են թռիչքներ կատարում Ճապոնիայի օդային տարածքի հարևանությամբ։ Ռուսաստանյան ինքնաթիռների հայտնվելուն պես Ճապոնիան անմիջապես օդ է բարձրացնում իր մարտական ինքնաթիռները։ Այս ամենը, սակայն, լուրջ միջադեպերի չի հանգեցրել։

Հավելենք, որ Մոսկվան ու Տոկիոն տարածքային վեճ ունեն, ինչը կապված է ներկայում ՌԴ-ի կողմից վերահսկվող Կուրիլյան կղզիների հետ, որը Ճապոնիան իր տարածքն է համարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *