Թուրքական արտադրության ինքնաձիգը կարող են փոխանցել զինված ուժերին

Թուրքիայում արդեն փետրվարից կարող են որոշ զորամասերի տրամադրել տեղական արտադրության Մեհմեթչիք-1 (թուրքերեն՝ Mehmetçik-1) ինքնաձիգը։ Հրազենը պետական փորձարկումներն ավարտել է 2013-ի աշնանը, ինչից հետո որոշվել է այն փոխանցել Թուրքիայի զինված ուժերին։

Մեհմեթչիք-1-ը արտադրությունը սկսել է 2011 թվականին։ Նախ արտադրվել է 200 օրինակ, որն էլ նախատեսված էր փորձարկումների համար, տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» պարբերականը։

Մեհմեթչիք-1

Մեհմեթչիք-1

Մեհմեթչիք-1-ի քաշը 3.6 կգ է։ Կրակում է ՆԱՏՕ-ի 5.56X45 մմ փամփուշտներով։ Խոցման արդյունավետ հեռավորությունը 500 մետր է, առավելագույն հեռավորությունը՝ 1 կմ։ 1 րոպեում կարող է արձակել 750 փամփուշտ։

Մեհմեթիչք-1-ի արտադրությամբ զբաղվում է թուրքական MKEK ընկերությունը։ Նախագծման աշխատանքները սկսվել էին 2008 թվականին։ Թուրքական ինքնաձիգի ստեղծման համար հիմնականում կիրառվել են գերմանական Heckler & Koch HK416 ինքնաձիգի լուծումները, ինչպես նաև նրանք արտաքնապես շատ նման են, ինչն էլ գերմանական կողմի դժգոհությունն էր առաջ բերել։ Այս ամենի հետևանքով ինքնաձիգի արտադրությունն ու կիրառությունը հետաձգվում էր։

Թուրքիայում պատրաստվում են Մեհմեթիչ-1-ով փոխարինել թուրքական զինուժում ներկայում կիրառվող Heckler & Koch G-3 ինքնաձիգերը, որոնք թուրքերն արդեն հնացած են համարում։ Թուրքական սպառազինությունում շուրջ 500 հազար G-3 ինքնաձիգ կա։

One response to “Թուրքական արտադրության ինքնաձիգը կարող են փոխանցել զինված ուժերին

  1. Pingback: Թուրքիան սեփական ինքնաձիգների սերիական արտադրություն է սկսելու. Դավութօղլու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *