Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, որոնք հետզհետե ավելի ու ավելի շատ հարցեր են առաջ բերում։ Այս անգամ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ՊՆ կադրային վարչության պետ, գնդապետ Մահմուդ Աղադադաշովը, պաշտոնական վարկածով՝ «պատկառելի տարիքի պատճառով համալրել է պահեստազորը»։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ 2013-ի փետրվարի 27-ին այն ժամանակվա նախարար Սաֆար Աբիևի հրամանով նույն վարչության պետ էր նշանակվել գնդապետ Վիդադի Ասքերովը։ Ընդ որում, 10 տարի վարչության պետի պաշտոնը թափուր էր, պաշտոնակատար էր նույն Մահմուդ Աղադադաշովը։ Ստացվում է՝ եթե շուրջ մեկ տարի առաջ այդ պաշտոնում այլ անձ էր, ապա Աղադադաշովը ըստ երևույթին կրկին բաժնի պետ էր դարձել Հասանովի պաշտոնավարման սկզբում։ Փաստորեն, մոտ 3 ամիս պաշտոնավարող գնդապետին տարիքի պատճառով ազատում են աշխատանքից։
Բացի պաշտոնաթողության մասին լուրից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի հեռացման մասին լուրը։