Թուրքիան երկարաձգում է մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի մրցույթը, թուրքական AEWC-ները կարող են սկսել ծառայությունը, թուրքերը հրետակոծել են Սիրիայում հաստատված իսլամիստներին, թուրքական ինքնաձիգեր՝ զինուժին, Կոսովոյում թուրք խաղաղապահներ թուրքերեն գրքեր են բաժանում։
” Թուրքիայում որոշել են ժամանակ տալ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մրցույթի մասնակիցներին՝ նոր հայտեր ներկայացնելու համար, թեև դեռ անցած տարվա սեպտեմբերին մրցույթում հաղթել էր Չինաստանը։ Թուրքիան մրցույթի մասնակիցներին արդեն տեղեկացրել է, որ փոփոխված հայտերն ընդունելու է մինչ ապրիլի 30-ը։ Չինական կողմը դեռ այս առնչությամբ մեկնաբանություն չի տվել։
” Թուրքիայի ձեռք բերած օդային վաղ նախազգուշացման ու վերահսկման (AEWC) առաջին ինքնաթիռը կարող է արդեն փետրվարի սկզբից անցնել ծառայության թուրքական օդուժում։ Թուրքիան ամերիկյան Բոինգ ընկերությունից ձեռք է բերել 4 միավոր AWACS՝ հետագայում ևս 2-ը գնելու հնարավորությամբ։ Երկար տարիներ ձգձգումներից հետո թուրքական զինուժը վերջապես ստացել էր ինքնաթիռները։
” Հունվարի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամներն իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներից ինքնաձիգերով կրակել են թուրքերի ուղղությամբ։ Թուրքական կողմը պատասխանել է Firtina T-155 հաուբիցներից արձակված կրակով, ապա նաև սահմանային հատված է մոտեցրել ծանր զրահատեխնիկա։ Հրետակոծման ժամանակ շարքից դուրս է եկել իսլամիստներին պատկանող բեռնատարն ու ավտոբուսը, որոնցով զինամթերք և զինյալներ էին տեղափոխվում։ Ոչնչացվել է նաև մեկ ամենագնաց, որի վրա գնդացիր էր տեղադրված։ Թուրքերը կորուստներ չեն ունեցել։
” Թուրքիայի զինված ուժերը շարունակում է ակտիվ հասարակական գործունեությունը Կոսովոյում, որտեղ թուրքական զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում։ Այս անգամ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը Կոսովո է ուղարկել մեծ քանակության գրքեր։ գրքերը հիմնականում սկսնակների համար թուրքերենի դասագրքեր են, ինչպես նաև այլ դպրոցական առարկաների թուրքերեն դասագրքեր։
” Թուրքիայում արդեն փետրվարից կարող են որոշ զորամասերի տրամադրել տեղական արտադրության Մեհմեթչիք-1 (թուրքերեն՝ Mehmetçik-1) ինքնաձիգը։ Հրազենը պետական փորձարկումներն ավարտել է 2013-ի աշնանը, ինչից հետո որոշվել է այն փոխանցել Թուրքիայի զինված ուժերին։ Թուրքիայում պատրաստվում են Մեհմեթիչ-1-ով փոխարինել թուրքական զինուժում ներկայում կիրառվող Heckler & Koch G-3 ինքնաձիգերը։
Ռազմաշաբաթը նաև՝