Դիպուկահարի կրակից զոհված զինծառայողին՝ «Մարտական ծառայության» մեդալ

Պաշտպանության բանակի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Բակո Սահակյանի հունվարի 30-ի հրամանագրում նշվում է, որ շարքային Գալստյանը պարգևատրվել է Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։

Հիշեցնենք, որ 1994-ին ծնված զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանը զոհվել էր հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից։

Համաձայն Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալների՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում։

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *