Ճապոնիայի «Կապույտ ազդակ» ավիախմբի ինքնաթիռները բախվել են միմյանց

Ճապոնիայում հունվարի 28-ին միմյանց են բախվել Kawasaki T-4 («Կավասակի» Տ-4) ուսումնամարտական ինքնաթիռները Ճապոնիայի ռազմաօդային ուժերի «Կապույտ ազդակ» ավիացիոն խմբի ուսումնական թռիչքի ժամանակ։

Ճապոնիայի վնասված Kawasaki T-4  ինքնաթիռը, լուսանկարը՝ AFP գործակալությանը

Ճապոնիայի վնասված Kawasaki T-4 ինքնաթիռը, լուսանկարը՝ AFP գործակալությանը

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, երեք օդաչուներն էլ չեն տուժել։ Ինքնաթիռներից մեկի առաջամասն է վնասվել, երկրորդի՝ կայունացուցիչը։

Օդաչուներին հաջողվել է իջեցնել ինքնաթիռները Ճապոնիայի հյուսիսում տեղակայված «Մացուսիմա» ավիաբազայում. վնասված ինթնաթիռները հարկադրված են եղել օդում մնալ 45 րոպե։

Ներկա դրությամբ ոչինչ չի հաղորդվում բախման պատճառների մասին, միայն շեշտվում է՝ սա առաջին նման միջադեպն է 1988-ից շահագործվող Kawasaki T-4 ինքնաթիռների հետ։

Հավելենք, որ «Կապույտ ազդակ» ավիացիոն խումբը ստեղծվել է 1960-ին։ Սկզբնական շրջանում օգտագործվել են 6 միավոր F-86 Sabre ինքնաթիռներ, 1980-ին  դրանք փոխարինվել են Mitsubishi Т-2-ով, 1995-ին էլ՝ Kawasaki T-4-երով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *