ԱՄՆ ծովային ավիացիայի բյուջեն կկրճատվի 18 մլրդ դոլարով

Aviation Week –ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 2013թ. ամենից շատ կկրճատի ծովային ավիացիայի ծախսերը: 2012թ. համեմատ՝ նոր թռչող սարքերի ձեռքբերման ծախսերը կկրճատվեն 14.6 մլրդ դոլարով: 2013թ. Պաշտպանական բյուջեով նախատեսվում է, որ ևս երեք միլիարդով Պենտագոնը կկրճատի ծովային ավիացիայի սպասարկման ծախսերը:

Վերջին տասնամյակի ընթացքում Ծովային ավիացիայի բյուջեն գնալով նվազել է, սակայն վերջին կրճատումները կլինեն տասնամյակի ամենխոշոր իջեցումները: Բայց չնայած այդ կրճատումներին՝ ծովային ավիացիային բաժին ընկնող ծախսերը ԱՄՆ ՌԾՈՒ-ում ամենաբարձրն են եղել, իսկ 2004թ. սկսել են նվազել ու վերջին մի քանի տարում ՌԾՈՒ-ը՝ ծախսերի մեծությամբ, անգամ առաջին տասնյակում չեն:

Մինչ 2009թ. ԱՄՆ ծովային ավիացիայի համախառն ծախսերը՝ ներառյալ նոր տեխիկայի գնումը, ամեն տարի կազմել է 35 մլրդ դոլար: Ներկայումս Պենտագոնը կրճատում է ռազմական ծախսերը և նախատեսվում է, որ առաջիկա տասը տարում ռազմական բյուջեն կկրաճատվի 480 մլրդ դոլարով: Այդ ծրագրով ղեկավարվելով՝ ԱՄՆ ՌԾՈՒ-ը 2013թ. ֆինանսական պահանջները կրճատել են 34.6 մլրդ դոլարով, իսկ կրճտումների կեսը բաժին է հասել ավիացիային:

One response to “ԱՄՆ ծովային ավիացիայի բյուջեն կկրճատվի 18 մլրդ դոլարով

  1. Pingback: «Կապանում նախազորակոչային տարիքի տղաների մոտ առկա են ողնաշարի ծռումներ». բժիշկ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *