Թուրքիայի զինված ուժերը շարունակում է ակտիվ հասարակական գործունեությունը Կոսովոյում, որտեղ թուրքական զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում։ Այս անգամ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը Կոսովո է ուղարկել մեծ քանակության գրքեր։
Թվով 2300 գրքերը նախատեսված են Կոսովոյում գործող թուրքական կազմակերպություններին և գրադարաններին բաժանելու համար։ Ինչպես երևում է լուսանկարներից, գրքերը հիմնականում սկսնակների համար թուրքերենի դասագրքեր են, ինչպես նաև այլ դպրոցական առարկաների թուրքերեն դասագրքեր։
Թուրքիան տարբեր ուղղություններով բավական ակտիվ գործունեություն է ծավալում Կոսովոյում, այն որպես անկախ պետություն ճանաչած առաջին երկրներից։
Թուրքիան Կոսովոյում իր քաղաքականությունն իրականացնում է նաև տեղի թուրքական խաղաղապահ զորախմբի միջոցով, որը կապեր է հաստատել Կոսովոյի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ և տրամադրում է տարատիպ օգնություն, համատեղ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպում, ինչն էլ ծառայում է որպես քարոզչություն Թուրքիայի օգտին։
Հավելենք, որ Թուրքիան Կոսովոյում ունի շուրջ 380 խաղաղապահ։