Հնդկաստանում առաջին անգամ ցուցադրել են իրենց նորագույն տանկը

Հնդկական ազգային Arjun Mk 2 տանկը ներկայացրել են Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ։ Նախագծողները տանկի վրա կատարել են շուրջ 70 փոփոխություն, տեղեկացնում է հնդկական Defence Research and Development Organisation (DRDO) պետական գործակալության տվյալներով։

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Փոփոխությունների արդյունքում տեղադրվել են նշանառուի պանորամային նշանոց, հեռակառավարվող մարտական հանգույց, լազերային ճառագայթման հայտնաբերման ու խանգարումների համակարգ և այլն։

Տանկի էլեկտրոնային միջուկի վրա ևս աշխատանք է տարվել, որ կատարել են իսրայելցի մասնագետները։ DRDO-ի տվյալներով՝ տանկի թնդանոթից հնարավոր կլինի արձակել նաև կառավարվող հրթիռներ ու թերմոբարիկ արկեր, որոնք ի տարբերություն բեկորաֆուգասայինների ոչ թե բեկորներ են արձակում, այլ որոշակի շառավղով հեռավորության վրա առաջացնում են բարձր ջերմաստիճան ու այրում շրջակայքը։

 Arjun Mk 2

Տանկի վրա պահպանվել են գերմանական MTU MB838 Ka-501 շարժիչը ու Renk RK 304S տրանսմիսիան։ Պահպանվել են նաև 120 մմ ակոսավոր թնդանոթը, 12,7 մմ ՆՍՎՏ և 7,62 մմ TK715A մեկական գնդացիրները։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի օգոստոսին տանկը անցել է փորձարկումներ։ Այն ժամանակ նշվում էր, որ տանկի նախատիպի վրա պիտի կատարվի 93 փոփոխություն, որոնցից սակայն 73-ն էր կատարվել, որոնց թվում 19 հիմնական փոփոխություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *