Զոհված պայմանագրային զինծառայողը 44 տարեկան էր, զորակոչվել էր Վանաձորից

ՊՆ քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Ասլիկյանի դին:

Նույն օրը՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Նախնական տվյալներով` 1968թ. ծնված Սևակ Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:

ՊՆ քննչական ծառայությունից Razm.info-ին հայտնեցին, որ մահացողը զորակոչված էր Վանաձորի զինկոմիսարիատից:

One response to “Զոհված պայմանագրային զինծառայողը 44 տարեկան էր, զորակոչվել էր Վանաձորից

  1. Pingback: ՆԱՏՕ-ն դիմել է ՌԴ-ին` ավիաբազայի խնդրանքով. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *