[թարմացում] Ադրբեջանն առաջնագծում մարտական կորուստ ունի

Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզովը, ըստ ադրբեջանական վարկածի, Աղդամի (Ակնա) ուղղությամբ առաջնագծում «հայկական գնդակից» հրազենային վնաասվածք է ստացել ու մահացել։

Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզով

Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել միջադեպը։

Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր Շիրվանի շրջանից։

Նկատենք, որ հունվարի 19-ին ադրբեջանական ձախողված դիվերսիայից հետո սա Ադրբեջանի ԶՈւ երրորդ զոհն է, երկրորդ մարտական կորուստը։

[թարմացում] Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լեյտենանտի կորուստը։ ՊՆ-ի տվյալներով՝ նա սպանվել է «հայ դիպուկահարի կրակոցից մարտական առաջադրանք կատարելիս» հունվարի 27-ին 12։30-ի սահմաններում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հետմահու պարգևատրել է լեյտենանտին 3-րդ աստիճանի  «Գերազանց ծառայության համար» շքանշանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *