Սեյրան Օհանյանն ամփոփել է 2013 թվականը

Հայկական զինված ուժերի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ պաշտպանոււթյան նախարար Սեյրան Օհանյանն հունվարի 24-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2013 թվականը։

Սեյրան Օհանյանը ՊՆ-ում ասուլիսի ժամանակ

Սեյրան Օհանյանը ՊՆ-ում ասուլիսի ժամանակ

Սեյրան Օհանյանը նշել է, որ 2013 թվականը խաղաղության հերթական տարի էր, քանի որ սահմանին կանգնած է հայ զինվորը, ով պայքարում է  իր խաղաղության համար։

Նախարարն անդրադարձավ 2013 թվականին Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն գործողություններին և դրա հետևանքով զոհված հայ զինծառայողներին։

«Ես հպարտանում եմ մեր զինծառայողների մայրերով, ովքեր հերոս որդիներ են ծնում և այն հարամանատարներով, ովքեր սովորեցնում են պատերազմի արվեստը։ Մեր մարտական ոգին անպարտելի է, և մենք բոլորս գլուխ ենք խոնարհում մեր զոհված ընկերների առաջ»,- նշեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը պաշտպանության նախարարությունում

Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը պաշտպանության նախարարությունում

Ամփոփելով տարին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարկեց անցած տարվա ձեռքբերումներն ու մատնանշեց բացթողումները։

Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ զինված ուժերի համալրման գործընթացը դեռևս խառը համալրումն է։

«Խառը համալրման սկզբունքն է այս պահին գերակա,  բայց մենք ուշադրություն ենք դարձնում  երկու ուղղություններին՝ պրոֆեսիոնալ տարրին, ինչպես նաև ժամկետային զինծառայությունը։ Սպաների կրթական մակարդակի բարձրացմամբ և պայմանագրային զինծառայողների ավելացմամբ բարելավել մեր պրոֆեսիոնալ  կազմը և դրանով իսկ հեռանկարային հիմք ստեղծել հետագայում խաղաղության պայմանագրի կնքումից հետո պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ներկայացվեցին նաև «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային զորավարժությունը, Պաշտպանության բանակում իրականացրած տանկային բիաթլոնը, ՀԱՊԿ շրջանակներում իրականացված «Փոխգործակցություն-2013» զորավարժությունը, հոգեբանական հաղթահարման արգելագոտու փորձարկումը։

Ըստ նախարարի՝ այս տարի ևս Հայաստանը շարունակում է համագործակցել ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ։

Անդրադառնալով հայկական զորախմբերի խաղաղապահ առաքելությանը՝ պաշտպանության նախարարը նշեց, որ մեր խաղաղապահները փոխգործունակ են։

«Մենք ոչ միայն անվտանգության սպառող ենք, այլ  նաև անվտանգության ապահովող։ Մարտական հերթապահության մեջ մենք բավական մեծ ստորաբաժանումներ ունենք, կարողանում ենք այդ փորձը փոխանցել մեր խաղաղապահներին, ովքեր էլ իրենց հերթին  փոխանակում են մեր գործընկերների հետ»,- հավելեց  նա։

Հիշեցնենք, որ հայկական զորախմբերը խաղաղապահ առաքելություն են իրականացնում Գերմանիայի խմբի հետ՝ Կոսովոյում և Աֆղանստանում։

Մամուլի ասուլիսից հետո պաշտպանության նախարարը պարգևատրեց ոլորտը լուսաբանող մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև գերատեսչությունների մամուլի քարտուղարների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *