Ադրբեջանում կաշառակերության մեղադրանքով ձերբակալել են ռազմածովային ուժերի նախկին ենթասպա Էլհան Հաջիևին։ Բաքվի ռազմական դատարանի փոխանցմամբ՝ նա համալրել է պահեստային ուժերը, երբ հայտնի է դարձել վերջինիս կոռուպցիոն գործողությունների մասին։
Վերջին շրջանում սա արդեն երրորդ հայտարարված ձերբակալության լուրն է Ադրբեջանի ռազմական ոլորտում։
Նկատենք, որ musavat.com ադրբեջանական կայքի տվյալներով՝ Հաջիևի կոռուպցիոն գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայիս հրամանատար Շահին Սուլթանովի վերահսկողության ներքո։