Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանին «հայկական դիվերսիոն գործողությունների», «հայկական կորուստների» թեմաների շուրջ։
Այս անգամ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է՝ իբր հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը «կրակել ու վնասել է ՀՀ ԶՈւ ռազմական ավտոմեքենա» Տավուշի ուղղության առաջնագծում։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փաստեց, որ խուճապի կարիք չկա, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն իրականության հետ որևէ առնչություն չունի։
3 responses to “Հայկական զինուժի ավտոմեքենայի վրա կրակելու լուրն ապատեղեկատվություն է. ՊՆ”