Այգեպարում հակառակորդի կրակից տուժած աղջկա վիճակը՝ կայուն միջին ծանրության

Հունվարի 23-ի երեկոյան հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Այգեպարում ադրբեջանական գնդակից վիրավորվել էր 16-ամյա Լիանա Անիկյանը։

Ռազմինֆոյի տեղեկություններով՝ գնդակը դիպել էր աղջկա ազդրին։ Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը նրան վիրահատել էին։

Ռազմինֆոն Լիանայի առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի հոսպիտալի թիկունքի պետ Ալբերտ Արամյանի հետ։ Նա շեշտեց, որ Լիանայի առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, սակայն դեռևս չի կարող ասել, թե երբ դուրս կգրեն հոսպիտալից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝  հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ադրբեջանցիներն ինտենսիվորեն կրակել էին հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *