Բաքվի ռազմական դատարանի փոխանցմամբ՝ կաշառակերության մեղադրանքով այս ամսվա մեջ արդեն երկրորդ ձերբակալության դեպքն է արձանագրվել Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում։
Ուսումնարանի սպաներից մեկը՝ փոխգնդապետ Նամիգ Նաբիևը, կալանավորվել է 3 ամիս ժամետով, մինչ հետաքննությունը կավարտվի։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հայտնի էր դարձել՝ ձերբակալվել է նույն ռազմական ուսումնարանի նախկին տնօրեն, զինված ուժերի գնդապետ Միրզա Յուսիֆովը։
Վերջինս ՊՆ 112-րդ գնդի հրամանատար պաշտոնավարելիս անմիջական մասնակցություն ուներ զինծառայողների աշխատավարձերի ապօրինի յուրացման գործում: Բացի այդ, գնդի կազմում ընդգրկված խաղաղապահների գումարտակի զինծառայողներից հրամանատարական կազմը հաճախ էր կաշառքներ ընդունում: Այդ դեպքերից քաջատեղյակ Յուսիֆովը ոչինչ չէր ձեռնարկել դրանց կասեցման ուղղությամբ: