Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ։
Հանդիպմանը քննարկվել են հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։