Չինաստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է արձակել

Չինաստանը բարեհաջող արձակել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: ԴՖ-21 հրթիռը Չինաստանի հրթիռային ծրագրի առանցքային նախագծերից է, այն կարող է համալրվել նաև միջուկային մարտագլխիկով: Չինաստանի պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանել հրթիռի արձակման մասին լուրը, սակայն չինական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են արձակվող հրթիռի լուսանկարները:

Չինական ԴՖ-21 բալիստիկ հրթիռի արձակումը

Չինական ԴՖ-21 բալիստիկ հրթիռի արձակումը

Ի սկզբանե, ԴՖ-21-ը ստեղծվել է որպես ռազմավարական հրթիռ, որն ունի 300 կգ-անոց միջուկային մարտագլխիկ: Սակայն հետագայում ստեղծվեցին դրա տարատեսակները՝ որնոցից հարկ է առանձնացնել ԴՖ-21Դ-ն, որն աշխարհում դեռևս միակ փորձարկված հականավային բալիստիկ հրթիռն է: Հայտնի է նաև, որ ԴՖ-21-ը Չինաստանի կողմից դիտվում է նաև հակաարբանյակային պայքարի հնարավոր միջոց:

ԴՖ-21 հրթիռի փորձարկման աշխատանքները Չինաստանում տարվում են վաղուց, ինչն արդեն հասցրել է հայտնվել ԱՄՆ հետախուզության ուշադրության կենտրոնում: 2002-ի հուլիսի 23-ի հրթիռի հերթական արձակումը վերահսկվեց ԱՄՆ բանակի տեխնիկական վերահսկողության ստորաբաժանումների կողմից և հաշվետվություններում արձանագրվեց մտահոգություն՝ կապված բալիստիկ հրթիռում առկա կեղծ թիրախների բավական հաջող համակարգի առկայության վերաբերյալ: Այդ զեկույցում նշվեց նաև որ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի Ասիական օղակը կատարելագործման կարիք ունի:

Հավելենք, որ այս տարածաշրջանում, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տարրերը տեղակայված են Ճապոնիայում, որը սերտ համագործակցում է ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական:

�’oa� �Q di-font-family:Sylfaen; mso-fareast-language:HY’>բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատվել է կարգ։

 

«Այն տարածվում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ /անձնական նախաձեռնությամբ/ ընդունված ՀՀ այն քաղաքացիների վրա, ում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տրվում է տարկետում` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով»,- նշված է նախագծում։

Այսինքն՝ եթե երիտասարդը չվերադառնա հայրենիք, ապա պարտավորվում է նման չափի տուգանք վճարել։ Ըստ նախագծի՝ սա երաշխիք է, որ երիտասարդները կվերադառնան Հայաստան, կկատարեն հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքները կներդնեն Հայաստանում:

Հավելենք, որ նախագիծը ներկայացրել է Արմեն Աշոտյանը, բայց կազմվել է պաշտպանության նախարարության հետ համատեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *