Հնդկաստանում մարտի 29-ից ապրիլի 1-ն անցկացվելիք «Դեֆէքսպո-2012» ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնի Т-90 տանկի փոփոխված տարբերակը: «Տանկի նոր տարբերակն առաջին անգամ կներկայացվի արտասահմանում: Ռուսաստանը կներկայացնի մարտական մեքենայի տեխնիկական հնարավորությունները, որպեսզի պոտենցիալ պատվիրատուները կարողանան ծանոթանալ մեքենայի հետ և գտնահատել այն»,- հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Նրա խոսքերով, Т-90 տանկը մի շարք փոփոխությունների է ենթարկվել` տեղադրվել է կրակի ղեկավարման նոր համակարգ, կատարելագործվել են պաշտպանության համակարգն ու երթային մասը:
Տանկի` Հնդկաստանում ցուցադրությունը պատահական չէ ընտրված, քանի Հնդկաստանը Т-90 տանկերի խոշորագույն ներկրողներից է: 1999թ. Հնդկաստանն ու Ռուսաստանը 3 տանկ գնելու պայմանագիր են կնքել, որի նպատակը տանկերը փորձարկելն էր: Իսկ 2001թ. սկսեցին հատկացնել պատվիրված 310 հատ Т-90С տանկերի առաջին օրինակները, որոնց գինը հասնում էր շուրջ միլիարդ դոլարի, իսկ տեղում անվանվեցին` «Բհիշմա»: Բացի վերոնշյալից, Հնդկաստանն ունի ևս մի քանի հարյուր տանկ, որոնք հավաքվել են այդ երկրում` ռուսական արտոնագրով:
«Դեֆէքսպո-2012»-ին կմասնակցի 17 երկիր, այդ թվում Ռուսաստանը: