«Ուկրօբորոնէքսպորտի» արտադրանքի վաճառքն ավելացել է

Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնէքսպորտ» կոնցերնի արտադրանքի վաճառքը 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 17 տոկոսով։ Վաճառքի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1.78 մլրդ ամերիկյան դոլար։

Նկարը՝ «Ուկրօբորոնէքսպորտ»-ի կայքից

Նկարը՝ «Ուկրօբորոնէքսպորտ»-ի կայքից

Այս մասին հայտնում է կոնցերնի մամուլի ծառայությունը։

«2013 թվականը կոնցերնի գործունեության համար բավական հաջող տարի է եղել»,- հայտարարել է «Ուկրօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Եգոր Կովալենկոն։

Կովալենկոյի հավաստմամբ՝ կոնցերնը երկրորդ անգամ տարին ամփոփում է արտադրանքի աճով։

«Հույս ունենք, որ 2013 թվականի մաքուր շահույթը կկազմի 552 մլն գրիվնա (շուրջ 66 մլն ամերիկյան դոլար)»,- նշել է գլխավոր տնօրենի տեղակալը։

«Ուկրօբորոնէքսպորտ» պետական կոնցերնը հիմնադրվել է 2010 թվականին։ Զբաղվում է երկրի ռազմաարդյունաբերությամբ։ Կոնցերնի կազմում 134 ձեռնարկություն է, որոնցից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է ավիացիոն, ռազմածովային, ռադիոտեղորոշման և կապի միջոցների և այլ ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է արտադրանքի ներմուծմամբ և արտահանմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *