[թարմացում] Ադրբեջանն առաջնագծում մարտական կորուստ ունի

Ռազմինֆոյի տեղեկություններով՝ առաջնագծում ըստ երևույթին դիվերսիայի հետևանքով մահացել է Ադրբեջանի զինված ուժերի 703-րդ բրիգադի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ, կապիտան Ջաֆարովը։

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է, սակայն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը քիչ առաջ հայտնել է՝ «առաջնածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հունվարի 23-ին «հայկական գնդակից» հրազենային վնասվածք է ստացել և մահացել Ադրբեջանի ԶՈւ կապիտան»՝ առանց անուններ և այլ տվյալներ հիշատակելու։

Այս հանգամանքը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ խոսքը թերևս նույն անձի մասին է։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի տվել։
[ թարմացում] ԱՊԱ-ն թարմացրեց հրապարակումը՝ հայտնելով, որ մահացածը «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանից կապիտան Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարովն է»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց փաստը՝ տեղեկություններ հրապարակելով կապիտանի մասին։ Ծնվել է 1978-ին, զորակոչվել է 1996-ին։ Ըստ ադրբեջանական վարկածի՝ սպանվել է «հայ դիպուկահարի գնդակից»։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հետմահու պարգևատրել է կապիտանին 3-րդ աստիճանի «Գերազանց զինվորական ծառայության համար» մեդալով։

2 responses to “[թարմացում] Ադրբեջանն առաջնագծում մարտական կորուստ ունի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *