Հունվարի 23-ի գիշերը 04։00-ի սահմաններում Վանաձորում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծեծկռտուք է եղել։ Գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը։
Այս մասին հայտնում է Վանաձորի Lorinews կայքը։
Ըստ կայքի՝ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ-ին ծնված Հայկ Գ.-ն այցելել է զորամաս, որպեսզի տեսակցի այնտեղ ծառայող եղբորը: Դեռևս անհայտ պատճառներով նրա և մի քանի զինվորների միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ռազմական ոստիկանությունից Ռազմինֆոյին հայտնեցին, որ դեռևս որևէ նորություն չկա, տարվում է հետաքննություն։