ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ), Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի (ISAF) և նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի (KFOR) ձևաչափով ԶՈւ ԳՇ պետերի նիստերին:
Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը։
Բրյուսել այցի ընթացքում գեներալ-գնդապետ Խաչատուրովը հանդիպել է Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովին, ում հետ քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր։
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ։