Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկում միջադեպ է արձանագրվել։ Զինծառայողներից մեկը՝ ոմն Հուսեյն Մամեդովը, նախնական վարկածի համաձայն, դասալքել է։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվակայքը։
Ըստ աղբյուրի՝ ներկայումս Ղազախի շրջանում որոնողական աշխատանքներ են ընթանում։ Շրջանի մուտքի և ելքի վայրերում ոստիկանական հսկիչ անցակետեր են հիմնված։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի արձագանքել։ Հայտնի չեն նաև զինծառայողի փախուստի պատճառները։
[թարմացում] Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաստատել է դասալքության փաստը, սակայն զինծառայողի անունը Հուսեյն Օրուջալի օղլու Ահմեդով է։ Զինծառայողին դեռևս չեն հայտնաբերել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զինծառայողին հայտնաբերել են Ղազախի շրջանում։ Ըստ ՊՆ-ի՝ նա արդեն զորամասում է։