Ադրբեջանում հերթական զինծառայողը «կրակել է ինքն իրեն»

Ադրբեջանը հունվարի 19-ի դիվերսիայից հետո տեղեկացնում է արդեն վեցերորդ վիրավոր զինծառայողի մասին, սակայն կրկին ոչ մարտական պայմաններում տուժած ներկայացնելով։

Այս անգամ Արդարադատության նախարարության պետական պահպանության գնդի զինծառայող Վասիֆ Շամիլ օղլու Սուլեյմանովը, համաձայն գնդի հանրային կապերի վարչության առաջադրած վարկածի, խախտել է անվտանգության կանոննները և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ինքն իրեն։ Ոտքից վնասված զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

Նկատենք, որ չի հաղորդվում՝ որտեղ է արձանագրվել միջադեպը, միայն տեղեկացնում են՝ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Զինծառայողը զորակոչվել էր սահմանամերձ Տերտերի շրջանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *