ԱՄՆ-ն փորձարկելու է իր նոր անօդաչու թռչող սարքը

Կալիֆորնիայի Advanced Tactics ընկերությունը մտադիր է առաջիկայում սկսել Black Knight Transformer անունը կրող, այսպես կոչված, «փոխակերպվող» անօդաչու թռչող սարքի թռիչքային փորձարկումները:

Black Knight Transformer ԱԹՍ

Black Knight Transformer ԱԹՍ

Flightglobal ավիացիոն լրատվակայքի տվյալներով՝ սարքը նախատեսված է բժշկական տարհանման համար, ունակ է ուղղաթիռ վայրէջք ու վերելք կատարել։ Առանձնահատկություններից է այն, որ կարող է անիվների առկայության շնորհիվ որպես փոխադրամիջոց երթևեկել ավտոճանապարհներով մինչև 113 կմ/ժ արագությամբ։ Բացի այդ, ունի 8 կրող պտուտակներ, որոնց բեկման անկյունը փոփոխական է։

Հայտնի է, որ ԱԹՍ-ի զանգվածը 1.8 տոննա է, պոչը T-աձև է, իրենից ներկայացնում է զանգվածեղ կորպուս՝ քառահիմք շասսիի վրա։ Այն ստեղծող ինժեներների հավաստիացմամբ՝ ԱԹՍ-ն հարկ եղած դեպքում վայրէջք է կատարում վտանգավոր վայրից որոշ հեռավորության վրա, ապա անիվների օգնությամբ գետնի վրայով հասնում այդ վայրը։

Նշենք, որ սարքի առաջին վերգետնյա փորձարկումներն անցկացվել են 2013-ի դեկտեմբերի կեսին Սան Դիեգոյի մերձակայքում։ Ինժեներներն ակնկալում են ԱԹՍ-ն արդիականացնել մինչև այն կարողանա բացել 241 կմ/ժ արագություն 4.6 հազար մետր բարձրության վրա, կրի 454 կգ բեռ։

Չնայած որ փորձարկումները դեռ չեն մեկնարկել՝ ԱՄՆ ԶՈւ արդի տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնը Ֆորտ Դեթրիք ռազմակայանում և Վիրջինիայում ծովային հետևակի մարտական գործողությունների հետազոտական լաբորատորիան արդեն հետաքրքրված են Black Knight Transformer հեռանկարային նախագծով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *