Իտալիան գնում է հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ

Իտալիան պատվիրել է Իսրայելին հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման G-550 երկու ինքնաթիռ, որոնք արդիականացվելու են պատվիրատուի պահանջով: Մասնավորապես, ռադիոլոկացիոն սարքավորումների արդիականացման շնորհիվ մեծանալու է ինքնաթիռի՝ օդային օբյեկտների հայտնաբերման հեռավորությունը: Այս մասին հաղորդում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը:

Իսրայելին հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման G-550 ինքնաթիռ.

Իսրայելին հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման G-550 ինքնաթիռ.

Ներկայումս հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման G-550 ինքնաթիռները Իսրայելից բացի շահագործվում են միայն Սինգապուրի ռազմաօդային ուժերում: G-550-ը ռադիոլոկացիոն սարքավորումներով օժտված ադմինիստրատիվ ինքնաթիռ է, որը հնարավորությւոն է տալիս մինչև 370կմ հեռավորության վրա հայտնաբերել օդային թիրախներ, վերլուծել տվյալ հատվածի օդային իրավիճակն ու անհրաժեշտության դեպքում ուղղորդել սեփական կործանիչները հակառակորդի օդային թիրախների վրա:

Հավելենք, որ ինքնաթիռը հագեցած է թվային և արբանյակային կապով, ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքավորումներով և պաշտպանական համակարգով, ինչը թույլ է տալիս օդային կառավարման կետին կատարել առաջադրանքներ վտանգավոր հատվածներում՝ առանց սեփական ՌՕՈւ-ի կործանիչների ուղեկցության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *