Սերիական առաջին Սու-35 կործանիչները շարքում կլինեն արդեն այս տարի (ֆոտո)

Ստեղծվելուց ուղիղ 20 տարի անց «Սու-35» կործանիչը վերջապես կհայտնվի ռուսական ռազմաօդային ուժերում։ Կործանիչների սերիական արտադրությունն արդեն սկսվել է և առաջին մեքենանները փորձարկումներ են անցնում Ախտուբինսկում։ Նախատեսվում է, որ առաջին 6 մեքենաները ռազմաօդային ուժեին կփոխանցվեն մինչև տարեվերջ։

«Սու-35» կործանիչը ստեղծվել է 1992 թվականին «Սու-27ՍՄ3» կործանիչի հիման վրա և ըստ էության վերջինիս արդիականացումն է։ Նշենք, որ հաճախ շփոթություն է առաջանում ավելի վաղ ստեղծված «Սու-27Մ» ինքնաթիռի հետ, որը 90-ակնների սկզբին ավիաշոուներում ներկայացվում էր «Սու-35» անվամբ։ Այդ երկու ինքնաթիռները իրարից կարելի է տարբերել առջևի հորիզոնական փոքր թևերով, որոնք կան հին «Սու-35»-ի վրա, բայց բացակայում են նորում։

«Սու-35»-ը բազային ինքնաթիռի համեմատ ստացել է նոր, ուժեղացված պլաներ, ինչի շնորհիվ ինքնաթիռի ռեսուրսը հասցվել է մինչև 6000 թռիչքաժամի կամ շահագործման 30 տարվա (առաջին ընթացիկ նորոգումը 1500 թռիչքաժամից կամ 10 տարվա շահագործումից հետո)։ Ավելացել է նաև ինքնաթիռի թռիչքային զանգվածը` մինչև 38.8 տոննա (այլ տվյալներով` 34.5տ) 33 տոննայի փոխարեն, մինչդեռ դատարկ ինքնաթիռի զանգվածը ավելացել է միայն 500կգ-ով (16.5տ 16տ-ի փոխարեն)։ Թռիչքային զանգվածի մեծացման հետ կապված ուժեղացվել է ինքնաթիռի շասսին։

Ամբողջովին փոխվել է ինքնաթիռի կառավարման համակարգը։ Մեծացվել է վառելիքի ծավալը և հետևաբար նաև թռիչքի հեռավորությունը։ Ինքնաթիռը զինվել է նաև նոր շարժիչներով։

Չի բացառվում, որ ինքնաթիռը նաև կարտահանվի։ Մասնավորապես ինքնաթիռով հետաքրքված է Չինաստանը, որի հետ այժմ ընթացքի մեջ է 48 կործանիչների վաճառքի մասին բանակցությունները։ Սակայն Չինաստանին հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները միանշանակ չէին ընդունվել, քանի որ կա հիմնավոր անհանգստություն, որ հնարավոր վաճառքից հետո Չինաստանը շատ արագ կսկսի չարտոնված պատճեններ արտադրել, ինչը կարող է վնասել ռուսական «Սու-35»-ին միջազգային շուկայում։

Մասնավորապես «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» տնօրեն Իգոր Կորոտչենկոն «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը ասել էր, որ «Պեկինն արդեն մրցակցում է ՌԴ հետ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զենքի շուկաներում` ռազմական նշանակության արտադրանքի համար առաջարկելով ռուսական անալոգներից ավելի ցածր գին։ Հարկ է նշել, որ համաշխարհային շուկայում չինական արտադրության ամենապահանջված զենքը 20-40% ավելի էժան է ռուսական անալոգներից, որոնցից էլ դրանք պատճենվել էին կամ որոնց հիման վրա ստեղծվել էին»։ Կորոտչենկոն նաև այն կարծիքն է հայտնել, որ Չինաստանին վաճառքից ստացված եկամուտը չի կարող ծածկել այն եկամուտը, որը Ռուսաստանը կունենար շուկաները չկորցնելու դեպքում։

Աղբյուրները։
До конца текущего года в ВВС России поступят первые серийные самолеты Су-35.
ЦАМТО: РФ может потерять рынки третьих стран, если КНР скопирует Су-35.

One response to “Սերիական առաջին Սու-35 կործանիչները շարքում կլինեն արդեն այս տարի (ֆոտո)

  1. Pingback: Ադրբեջանում իրանցի «լրտեսներ» են ձերբակալվել: Պանետան կփորձի մեղմել աֆղանցիների զայրույթը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *