Ղազախստանն ու Իսրայելը ռազմական համաձայնագիր են կնքել

Իսրայելն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր են կնքել։ Համաձայնագրի կնքման արարողությունն անցկացվել է Թել Ավիվում հունվարի 20-ին։

Ղազախ-իսրայելական համաձայնագրի կնքումը։ Լուսանկարը՝ DefenseNews-ի

Ղազախ-իսրայելական համաձայնագրի կնքումը։ Լուսանկարը՝ DefenseNews-ի

Այն ստորագրել են Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն ու նրա ղազախստանցի պաշտոնակից Ադիլբեկ Ջակսբեկովը։

Համաձայնագիրը նախատեսում է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև կապերի խորացում, ինչպես նաև բազմակողմանի համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ Ղազախստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցի ընթացքում հանդիպել է նաև իսրայելցի բարձրաստիճան զինվորականներին և ռազմական արտադրանք թողարկող ընկերությունների ղեկավարների։

Defense News լրատվակայքի տեղեկություններով՝ Ղազախստանը հիմնականում հետաքրքրված է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերով, սահմանային անվտանգության համակարգերով, արբանյակային կապի տեխնոլոգիաներով և այլ սպառազինությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *