Թուրք զինծառայողները ձերբակալել են թուրք-սիրիական սահմանը խախտած ռուսաստանցիների

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր Սիրիայից փորձել են Թուրքիայի տարածք անցնել։

Ներկայիս Թուրքիայի Հաթայ նահանգի (Ալեքսանդրետ) սահմանային հենակետերից մեկի զինծառայողները հունվարի 21-ին թուրք-սիրիական սահմանը խախտելու համար 2 տղամարդու են ձերբակալել, որոնց մոտ եղել է ատրճանակ և մի քանի բջջային հեռախոս։ Ավելի ուշ պարզվել է, որ սահմանախախտները ՌԴ քաղաքացիներ են, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Ռուսաստանցիները տեղափոխվել են մոտակա ժանդարմերիա, որտեղ էլ կալանավորվել են։ Նրանց նկատմամբ հետաքննություն է ընթանում, որի արդյունքների մասին տեղեկություններ դեռ չկան։ Չի նշվում նաև ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *