Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Աքփեր Աջար օղլու Ալիևը մահացել է նախնական վարկածով սրտի անբավարարությունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը։
Նշենք, որ սա 2014-ի սկզբից մինչ օրս Նախիջևանում գրանցված առաջին, իսկ առհասարակ Ադրբեջանի հայտարարված հինգերորդ զոհն է, որը, համաձայն պաշտոնական վարկածի, կրկին ոչ մարտական է։