Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է վիրավորվել։ Սա հունվարի 19-ին սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո հայտարարված 5-րդ վիրավորն է, որը որպես ոչ մարտական պայմաններում տուժած է ներկայացվում։
Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական վարկածի համաձայն՝ 19-ամյա զինծառայող Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել, նրան տեղափոխել են հոսպիտալ։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նշենք, որ Հուսեյնովը զորակոչվել էր Շամխորի շրջանից։
Նկատենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաղորդել էր՝ դիվերսիայի պատճառով ադրբեջանցիներին ունեն վիրավորներ և առնվազն 2 զոհ, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքում է այս փաստը։
Հավելենք նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջնագծում վիրավորված կամ զոհված զինծառայողի միջադեպը փորձում է կոծկել՝ ներկայացնելով որպես ավտոթարից, հիվանդությունից կամ էլ ինքնասպանության հետևանքով մահացած։