ՀՀ նախագահը ԵՄ ներկայացուցչին մտահոգություն է հայտնել ադրբեջանական դիվերսիաների կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով։

Սարգսյանն ընդունել է Լեֆորին

Սարգսյանն ընդունել է Լեֆորին

Սարգսյանը, ողջունելով այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած  Լեֆորին, ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեֆորին՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ՀՀ նախագահը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *